Կալիֆոռնիայում ձերբակալվել է գոլֆի երկրպագուներից մեկը, որը հոթ դոգով հարվածել է ամերիկացի մարզիկ Թայգեր Վուդսի գլխին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սան Մարտին քաղաքում Frys.com Open մրցաշարի ժամանակ: Երկրպագուն մտել է դաշտ և հոթ դոգը նետել է մարզիկի ուղղությամբ, որը հենց այդ պահին պատրաստվում էր գլորել գնդակը: Սակայն հոթ դոգը նպատակին չի հասել. երկրպագուն ընկել է, որից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրան:
35-ամյա Թայգեր Վուդսը մինչև 2010 թ. համարվում էր գոլֆի աշխարհի չեմպիոն:










































