Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Կոնգրեսի ամփոփիչ բանաձևը

1. Հայ Ազգային Կոնգրեսի և սեպտեմբերի 30-ի բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների հայտնի պահանջներով տեղի ունեցած շուրջօրյա նստացույցի և ամենօրյա հանրահավաքների մեկշաբաթյա միջոցառումն այսօր բոլորեց 8-րդ օրը։ Ութ օր շարունակ շուրջ հազար մարդ գիշերեց վրաններում, իսկ հազարի չափ էլ գիշերներն անցկացրեց Ազատության հրապարակի նստարանների կամ օպերայի շենքի աստիճանների վրա։ Ամենօրյա երեկոյան հանրահավաքներին մասնակցեց հարյուր հազարից ավելի քաղաքացի։

2. Միջոցառման ամենակարևոր նվաճումը դարձավ 2008թ. մարտի 1-ի սպանդից և ընդդիմության ու նրա համակիրների դեմ սանձազերծված դաժան քաղաքական հալածանքներից հետո երկրում հաստատված վախի մթնոլորտի հաղթահարումը և ավազակապետության ամենակարողության մասին հյուսված առասպելի սնանկության բացահայտումը։

3. Այս տպավորիչ միջոցառումը նաև մի նոր նվաճված բնագիծ հանդիսացավ 2008թ. մարտի 1-ից հետո Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած քաղաքական գործողությունների շարքում։ Հակառակ իշխանության հարուցած արգելքներին, Կոնգրեսը նախ անցկացրեց չթույլատրված, իսկ ապա իրազեկված հանրահավաքներ ու երթեր, այնուհետև վերանվաճեց Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, իսկ այժմ էլ, ահա, վերսկսեց մարտի 1-ի սպանդով ընդհատված շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքը։

4. Շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքները ցույց տվեցին, որ քաղաքական դաշտում Կոնգրեսն է այն միակ ուժը, որն իրոք սահմանադրական կարգի վերականգնման խնդիր է դրել իր առջև՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար։

5. Ինչպես 2008թ. նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները բացահայտեցին ու զրոյի հավասարեցրին կեղծ-ընդդիմության ինստիտուտը, այնպես էլ, ներկա միջոցառումը լիովին բացահայտեց «վճռական գործողությունների» կոչող և այդ կապակցությամբ Կոնգրեսին օրնիբուն մեղադրող ուժերի, անհատների, տարատեսակ վերլուծաբանների սնանկությունը։ Երբ Կոնգրեսն իսկապես դիմեց վճռական քայլի, ինչպիսին շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքներն են, այդ մարդիկ պարզապես չքացան ասպարեզից, ինչը, սակայն, ունեցավ այն դրական արդյունքը, որ հասարակությունը վերջապես տեսավ նրանց իսկական դեմքը և այլևս երբեք չի խաբվի նման անձանց փարիսեցիությունից։

6. Շուրջօրյա այս միջոցառումը, որը մեր ուժերի ու կարողությունների մի պատասխանատու ստուգատես էր, նախ ապացուցեց, որ ավազակապետության դեմ պայքարում Կոնգրեսը, ինչպես բազմիցս հավաստել է, օգտագործում է և օգտագործելու է բոլոր օրինական միջոցներն ու հնարավորությունները, և ապա, որ նա բոլոր առումներով պատրաստ է նաև անժամկետ շուրջօրյա հանրահավաքների։

7. Ազատության հրապարակը կրկին վերածվեց քաղաքացիական հասարակության ձևավորման դարբնոցի, դառնալով մի յուրահատուկ համալսարան, առնվազն այն երիտասարդների համար, ովքեր չէին անցել 1988-ի և 2008-ի հրապարակային համալսարանները։ Քաղաքականությանը հաղորդակից ու գործուն մասնակից դարձավ մի նոր սերունդ, որը նաև հնարավորություն ստացավ կյանքի կոչելու իր նախաձեռնությունները։ Դրանցից պետք է առանձնացնել ցերեկվա ընթացքում հրապարակում գործող երիտասարդական ինտելեկտուալ ֆորումը, որը, հուսանք, կկայանա որպես մշտական դիսկուսիոն ակումբ։

8. Իշխանությունները դիմեցին բոլոր անօրինական միջոցներին՝ շուրջօրյա նստացույցի ու ամենօրյա հանրահավաքների մարդաշատությունը թույլ չտալու նպատակով։ Չխորշեցին Երևան մտնող մայրուղիների տոտալ շրջափակումից, Ազատության հրապարակի սրճարանների գործունեությունը խափանելուց, ընդհուպ մինչև շրջակայքի արտաքնոցները կողպելուց։ Ութ օր շարունակ, ժողովրդին ահաբեկելու և Ազատության հրապարակից հեռու պահելու նպատակով, բոլոր հեռուստակայաններով սպառնալից հաղորդագրություններ սփռեցին նստացույցը ցրելու և նրա մասնակիցներին պատժի ենթարկելու իրենց մտադրության մասին։

9. Իշխանությունն, ըստ այդմ, ստիպված եղավ բացահայտել հակազդեցության իր ողջ զինանոցը բոլոր մանրամասներով, դրանով մի կողմից՝ մատնելով իր ահաբեկվածության աստիճանը, մյուս կողմից՝ ակամա հավաստելով, որ Հայ Ազգային Կոնգրեսին է համարում այն միակ իրական քաղաքական ուժը, որը կարող է սպառնալ վարչախմբի գոյությանն ու վերարտադրությանը։

10. Դրանով հանդերձ, իշխանությունները չհանդգնեցին, բռնի գործողություններ իրականացնել խաղաղ ցուցարարների նկատմամբ, մի կողմից՝ կաշկանդված լինելով մարտի 1-ի սպանդի պատասխանատվության տակից դեռևս դուրս եկած և այդ բարդույթից ազատված չլինելու հանգամանքով, իսկ մյուս կողմից՝ Հայ Ազգային Կոնգրեսի ձեռքբերած միջազգային վարկի ու հեղինակության շնորհիվ։

11. Ութ օրերի ընթացքում Ազատության հրապարակում չգրանցվեց ոչ մի տհաճ կամ վտանգավոր միջադեպ, ինչում իրենց դերը խաղացին ինչպես նստացույցի ու հանրահավաքների մասնակիցների դրսևորած երկաթյա կարգապահությունը, այնպես էլ հրապարակի հասարակական կարգի վերահսկողությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ընդգծված զսպվածությունը։ Միջոցառումը վերջնականապես ապացուցեց, որ եթե ոստիկանությունը չի միջամտում նրա ընթացքին, ապա Կոնգրեսի պատճառով ոչ մի միջադեպ տեղի չի ունենում։ Նույնը կլիներ, եթե 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, ոստիկանությունը բռնությամբ չցրեր Ազատության հրապարակի ցույցը։

12. Շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքը ավելի միակուռ դարձրեց Կոնգրեսի մաս կազմող կուսակցություներին, ավելին՝ քաղաքական հիմնական խնդրի շուրջ նրանց միավորումն ամրապնդեց նաև հոգևոր ու մարդկային միասնությամբ։ Նույն միասնականությունն ու ջերմությունը դրսևորվեցին նաև Կոնգրեսի բազմահազար անդամների ու համակիրների միջև։ Զգալիորեն ընդլայնվեց համաժողովրդական շարժման նվիրյալների մշտական կորիզը։

13. Ի տարբերություն այս իրողության, համաժողովրդական շարժման քաղաքական ներկա ակիվացումն ավելի տեսանելի դարձրեց ու խորացրեց իշխանական ճամբարում առկա ճեղքերը, ինչպես նաև նրա նկատմամբ առանց այդ էլ գոյություն ունեցող հասարակական անվստահությունն ու համընդհանուր արգահատանքը։

14. Շուրջօրյա միջոցառման անցկացման և մարտի 1-ի զոհերի հարազատների ակտիվության շնորհիվ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հարկադրված եղավ էականորեն վերանայելու Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը և խիստ պահանջներ դնելու Հայաստանի իշխանությունների առջև, ևս մեկ անգամ ցույց տալով միջազգային կազմակերպությունների որոշումների կախվածությունը համաժողովրդական շարժման ակտիվության աստիճանից։

15. Սկսելով շուրջօրյա հանրահավաքները, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստակամություն հայտնեց, դրանց զուգընթաց, վերսկսել առկախված երկխոսությունը իշխանության հետ։ Սակայն վերջինիս կատարյալ անհաղորդությունը մեզ ստիպեց անիմաստ համարել բանակցությունների շարունակումը, միաժամանակ հայտարարելով, որ եթե կոալիցիոն պատվիրակությունն, այս անգամ արդեն իր նախաձեռնությամբ, դիմի մեզ, մենք չենք հրաժարվի գոնե քննարկել երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Վերջինս, սակայն, ինչպեսև արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, դադարել են այժմեական լինել: Այդ իսկ պատճառով` այսօրվանից Հայ Ազգային Կոնգրեսի գլխավոր կարգախոսը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

16. Նկատի ունենալով այս կարևոր հաստատագրումները, Հայ Ազգային Կոնգրեսը շուրջօրյա նստացույց-հանրահավաքի կայացումը համարում է չորս տարի առաջ սկիզբ առած համաժողովրդական շարժման ամենանշանակալի հանգրվաններից մեկը, որի ներգործությունն զգացվելու է մեր ողջ հետագա պայքարի ընթացքում։ Ուստի բավարարվածության զգացումով Կոնգրեսը ձեզ, առաջին հերթին Ազատության հրապարակում գիշերող հազարավոր նվիրյալներին, առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել այս միջոցառումը և պահանջված պահին պատրաստ լինել անժամկետ նստացույցի։ Դուք պատվով կատարեցիք ձեր պարտքը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ ձեր վճռականությունը սահման չունի։ Հայ Ազգային Կոնգրեսն իր պարտքն է համարում խորին շնորհակալություն հայտնել բոլորիդ և ձեզ մաղթել ամենայն բարիք։

17. Մեր միջոցառումն սկսվեց սեպտեմբերի 30-ի իրազեկված հանրահավաքով, և ավարտվում է այսօրվա արտոնված հանրահավաքով։ Եթե շուրջօրյա նստացույցի ընթացքում մենք օրենքի որևէ խախտում թույլ տված լինեինք, քաղաքապետարանը չէր արտոնի այսօրվա հանրահավաքը։

18. Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը ձեզ կներկայացնի իր հետագա գործունեության ծրագիրն ու կոնկրետ անելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում