Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զորքերը հոկտեմբերի 9-ին իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրթի համալսարանը: France-Presse-ի թղթակիցը ներկա է եղել, թե ինչպես են Քադաֆիի հակառակորդները զբոսնում համալսարանի տարածքում:
Համալսարանի համար մարտեր էին մղվում հոկտեմբերի 7-ից: Ապստամբների հրամանատար Նասեր Զամուդը նշել է, որ համալսարանի կիսակառույց մասնաշենքերում թաքնված էին Քադաֆիին կողմնակից դիպուկահարները:
BBC News-ի տվյալներով՝ Սիրթում այժմ էլ ընթանում են մարտեր: Քաղաքի կենտրոնական զբոսայգին գտնվում է ԱԱԽ-ի զորքերի հսկողության տակ, իսկ Համաժողովների մեծ կենտրոնը՝ Քադաֆիի կողմնակիցների: Վերջիններիս հսկողության տակ է գտնվում նաև Բանի Վալիդ քաղաքը, որը գտնվում է Տրիպոլիից հարավ-արևելք:









































