Ֆրանսիան, Գերմանիան եւ Ռուսաստանը Դովիլում կայացած գագաթաժողովի ժամանակ նախագահների մակարդակով կոչ են արել Իսրայելի եւ Պաղեստինյան Ինքնավարության ղեկավարությանը շարունակել ուղիղ խաղաղ բանակցությունները: Երեք երկրների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են աջակցելու խաղաղության գործընթացին:
Սարկոզի-Մեդվեդեւ-Մերկել ձեւաչափով քննարկումների ժամանակ նաեւ խոսվել է Իրանի միջուկային ծրագրի մասին: Նրանք նշել են, որ Իրանը պետք է համագործակցի միջազգային հանրության հետ, այլապես պատժամիջոցների պետք է ենթարկվի: Մեդվեդեւը նշել է, որ կողմերը որոշել են կիրառել արդեն իսկ ընդունված պատժամիջոցները: Միաժամանակ հավելել է, որ երեք երկրների ղեկավարները բաց են բանակցությունների համար եւ կոչ են արել Թեհրանին կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները: