Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար

Ամերիկյան ԱԹՍ-երից «հայաստանյան մտահոգությունը»

Փետրվարի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Վենսի բանակցությունների ավարտից և մամուլի համար նրանց հայտարարություններից ամենաէական տպավորությունը փորձագետները և անգամ սոցիալական հարթակների օգտատերերը ստացել են Հայաստանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու տեղեկությունից: «Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- ասել է Փաշինյանը:

Պատասխան խոսքում Վենսը շեշտել է. «Այո, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է, և Միացյալ Նահանգներն ունի դա։ Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին»։

Հայաստանին ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը զուտ կիրառականից բացի և, գուցե, ավելի վեր՝ ունի քաղաքական կարեւորություն: Եվ այդ մասին գրեթե բաց ասել է թե վարչապետ Փաշինյանը՝ կարեւորելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը, թե փոխնախագահ Վենսը՝ ասելով, որ «խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպան գործիքներ ունենալու մեջ է»: ԱՄՆ-ը փոխնախագահը նույնիսկ հրապարակայնացրել է, որ իր երկիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն է կառուցում»:

Այս ֆոնին հայրենական հեղինակավոր լրատվամիջոցը (mediamax) սևեռվել է ամերիկյան ԱԹՍ-երի «կիրառման հարուստ փորձի» մասին Նիկոլ Փաշինյանի մտքի վրա և, ինչպես հավաստիացնում է, ԶԼՄ-երի հրապարակումներից պարզել, որ «մի գործողության ընթացքում V-BAT-ը Խերսոնի մարզում հայտնաբերել է ռուսական հրթիռային պահեստ՝ ռազմաճակատից 100 կիլոմետր հեռավորության վրա, թիրախային տեղեկատվությունը փոխանցվել է ուկրաինական ուժերին, որոնք HIMARS հրթիռներով հաջող հարված են հասցրել պահեստին», իսկ մեկ այլ գործողության ընթացքում՝ 2024 թվականի օգոստոսին, V-BAT-ները հայտնաբերել են ռուսական հակաօդային հրթիռային մարտկոցները և փոխանցել են տեղեկատվությունը հրետանային հարվածների համար»։

Թե ինչ ենթատեքստ ունի այս տեղեկատվությունը, պարզ է: Բայց Հայաստանն ինչո՞ւ պիտի սպառազինություններ ձեռք բերելու հարցում իրեն կաշկանդի Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի համար դրանց վտանգավորությամբ՝ մեկ: Երկրորդ, ԱՄՆ փոխնախագահի Երեւան այցին ընդառաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինություններ: Ամենևին էլ բացառված չէ, որ դրանք կամ գոնե դրանց մի մասը Հնդկաստանն անցյալ տարի Քաշմիրում կիրառել է Պակիստանի դեմ: Նույն լրատվամիջոցը Պակիստանի համա՞ր էլ է «մտահոգ»:

Կամ վաղը Հայաստանը կունենա, կարող է ունենալ ռազմատեխնոլոգիական միջոցներ, որոնց մարտական արդյունավետությունը մեկ այլ երկրի համար է ցավոտ եղել: ՀԱՊԿ-ի անդամ Ղազախստանը և Ղրղըզստանը Թուրքիայից հարյուրավոր հետախուզական և հարվածին ԱԹՍ-եր են ձեռք բերել, որ ուկրաինական պատերազմի առաջին փուլում Ռուսաստանին լրջագույն «անհասգստություն են պատճառել: Այլ օրինակներ էլ կարելի է բերել և անգամ վարկածել, որ լրատվամիջոցը «պարզապես նպատակ է ունեցել հանրությանը ներկայացնել ամերիկյան ԱԹՍ-երի արդյունավետության մասին վարչապետ Փաշինյանի ասածի հիմնավորումները», բայց դա չափազանցված լավատեսություն կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում