Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.30-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Կապան քաղաքի Գործարանային փողոցում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, կանգնեցրել են 47-ամյա Բորիս Ա.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Փաստաթղթերի ստուգման ընթացքում ոստիկանները Բորիս Ա.-ի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականի կաշվե կազմի արանքում նկատել են սև գույնի ափիոնանման զանգված` պոլիէթիլենով փաթեթավորված:
Ոստիկանության Կապանի բաժնում պարզվել է, որ հայտնաբերված զանգվածի քաշը 0,4 գրամ է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:










































