Saturday, 11 07 2026
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրոպական մի քանի երկրի հավաքականներ հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Եվրոպական մի քանի երկրի հավաքականներ հավաք են անցկացնում Ծաղկաձորում, Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մեծաքանակ ըմբիշներով է նախապատրաստվում առաջիկա մրցաշարերին, հայտնում է մարզահամալիրը։

Նշվում է, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի հետ համատեղ մարզումներ են անցկացնում նաև Ավստրիայի և Չեխիայի ընտրանիները։

Հայ ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով՝ կարևոր է տարին սկսել ծաղկաձորյան հավաքով․ «Ծաղկաձորում ամենադժվար հավաքներն են տեղի ունենում։ Սպորտային համալիրում լավ պայմաններ են։ Եթե այստեղ լավ հավաք ենք անցկացնում, ապա ամբողջ տարին լավ մարզավիճակում ենք լինում։ Այս տարի ունենք Եվրոպայի ու աշխարհի առաջնություն, ու պետք է ամեն ինչ անեմ, որ նվաճեմ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնությունը»,- ասել է Հարությունյանը։

Ավստրիայի հավաքականի մարզիչ Բոդի Յենյոն նույնպես տպավորված է մարզահամալիրի ենթակառուցվածքներով ու Ծաղկաձորի կլիմայական պայմաններով։

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Այս մարզաբազան հիանալի է։ Սնունդը շատ համեղ, մարզադահլիճում ունենք 5 մրցագորգ։ Եղել եմ շատ այլ երկրներում, բայց այստեղ, ամեն ինչ այլ է։ Հիանալի է, որ մենք այստեղ ենք ու մարզվում ենք հայ ըմբիշների հետ»,- նշել է Ավստրիայի հավաքականի մարզիչը։

Միջազգային լիցենզիա ստացած լողավազանը նույնպես աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով։ Ուսումնամարզական հավաքն ավարտած գերմանացի լողորդներից հետո այժմ էլ հավաք են անցկացնում Ռուսաստանի, Բելառուսի, Հունաստանի ու Մոլդովայի հավաքականների 100-ից ավելի լողորդներ՝ նախապատրաստվելով տարվա կարևորագույն մրցաշարերին։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ղեկավարությունը շարունակում է բարելավել ենթակառուցվածքները՝ ստեղծելով է՛լ ավելի հարմարավետ պայմաններ մարզիկների համար։ Շուտով նոր տեսք կստանա մարզասրահը, որը հագեցած կլինի բարձրակարգ մարզասարքերով։ Կառուցվելու է նաև նոր կոնֆերանս դահլիճ, որտեղ կտեղավորվի շուրջ 200 մարդ։ Բացի այդ, մեծ աշխատանքներ են տարվում նաև հյուրանոցային համալիրում։ Արդեն սկսվել են սենյակների վերանորոգման աշխատանքները, որոնց թիվը նաև ավելանալու է` 188-ից դառնալով 220։ Քննարկվում են նաև մարզահամալիրում ֆուտբոլի խաղադաշտի վերանորոգման ու մարզադաշտ կառուցելու հեռանկարները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում