Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Գազայի հատված այցելելու պաշտոնական հրավեր է ստացել։ Այս կապակցությամբ Գազայի փոխվարչապետ Մոհամեդ Ավադը նշել է. «Թուրքիան մեծ երկիր է, ես կարծում եմ, որ Թուրքիայի վարչապետը միջոցներ կգտնի մեզ մոտ գալու համար։ Մենք ցանկանում ենք ոչ միայն տեսնվել նրա հետ, այլև՝ նրա հետ քննարկել մի շարք քաղաքական ու հումանիտար խնդիրներ։
Լրատվամիջոցներն արդեն երկու անգամ նշել են Էրդողանի՝ Գազայի հատված մոտակա այցի մասին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Էրդողանը բազմիցս արտահայտվել է Գազայի հատվածի շրջափակման վերացման օգտին։ Մենք կցանկանայինք նրա հետ քննարկել այդ հարցը, և նրան փոխանցել մեր դիրքորոշումը։ Թուրքիան հնարավորություններ ունի այդ մասին իրազեկելու միջազգային հանրությանը, որպեսզի այդ մասին իմանա ողջ աշխարհը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է Գազայի հատված այցելելու իր մտադրության մասին, սակայն ցայժմ այդ այցը տարբեր պատճառներով չի կայացել։ Էրդողանը խոստացել է համապատասխան պայմանների առկայության դեպքում անպայման այցելել Գազայի հատված, ուր, ինչպես և ենթադրվում է, նրան կընդունեն Աստծո պես։








































