Գույնը կարող է ազդել մարդու վրա: Այս եզրակացության են եկել Ռոչեսթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակված են Emotion ամսագրում: Նշվում է, որ կարմիր գույնին նայելիս մարդկանց մոտ արագանում և ավելանում է ռեակցիան:
Գիտնականների կարծիքով` այս հետազոտության արդյունքները կարելի օգտագործել սպորտում և մարդու գործունեության այլ ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է կրճատել ռեակցիայի ժամանակը: Հոգեբանության պրոֆեսոր Էնդրյու Էլիոթը, մեկնաբանելով հետազոտության արդյունքները, ասել է, որ կարմիրին նման ռեակցիան կանխատեսել էր, քանի որ այն տագնապի և զգուշավորության նշան է: «Օրինակ, երբ մարդը նյարդայնացած է, նա կարմրում է: Մարդիկ ճանաչում են այդ ռեակցիան»,- ասել է պրոֆեսորը:
Միաժամանակ, նշվում է, որ ռեակցիայի ժամանակի կրճատման հետ մեկտեղ, վտանգի զգացումն առաջացնում է տագնապի զգացում, մարդու ուշադրությունը շեղվում է հիմնական խնդրի կատարումից:










































