Friday, 24 07 2026
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

Էրդողանը «տարածաշրջանային ՆԱՏՕ է ստեղծում»․ Ադրբեջանը կներառնվի՞ այդ «անվտանգային դաշինքում»

Հունվարի 15 –ին Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռազա Հայաթ Խարաջը Reyters-ին հարցազրույցում հաստատել է, որ իր երկիրը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ շուրջ մեկ տարի է, բանակցում է եռակողմ «անվտանգային համաձայնագիր ստորագրելու» հարցի շուրջ: Պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյայի այդ հարցազրույցի էական դիտարկումները փոխանցել է իշխանամետ Turkiye պարբերականը:

Խարաջը մասնավորեցրել է, որ «համաձայնագրի նախագիծը գտնվում է և Թուրքիայում, և Սաուդյան Արաբիայում», կողմերը «տասը ամիս շարունակ աշխատել են նախագծի մշակման վրա, այն ներկայումս վերջնական նախապատրաստման փուլում է»: Պակիստանցի պաշտոնյան նման համաձայնագրի ստորագրումը հիմնավորել է «տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակներին կանխավ հակազդելու, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի միասնական ծրագիր ունենալու անհրաժեշտությամբ»:

Նույն օրը Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ «անվտանգային եռակողմ համաձայնագիր ստորագրելու նպատակադրվածության» մասին հարցին Ստամբուլում անցկացված մամուլի ասուլին լրագրողները հարցրել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին: Վերջինս բանակցությունների մասին մամուլի հրապարակումները չի հերքել, բայց վերջնական համաձայնությանը պայմանավորել է «տարածաշրջանային ավելի լայն ներառնականության ապահովման» հանգամանքով:

Հասկացվում է, որ Թուրքիային «անվտանգային համաձայնագրի» եռակողմ ձևաչափը չի բավարարում: Անկարան, ամենայն հավանականությամբ, ձգտում է այդ «ռազմաքաղաքական պակտին» նաև այլ երկրներ ներգրավել, բայց առայժմ հավանական թեկնածուների մասին բացահայտումներ չի անում: Վերջին մի քանի տարիներին, բայց հատկապես քառասունչորսօյա պատերազմից հետո Բաքվի մամուլում հետեւողականորեն արծարծվել է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմական համագործակցության ինստիտուցիոնալացման անհրաժեշտության թեման:

Պակիստանը այդ ոլորտում համագործակցության պայմանագիր ունի թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ:Անցած երկու-երեք տարիներին Ադրբեջանը բավական ակտիվ շփումներ է հաստատել Արաբական միացյալ էմիրությունների, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի հետ, անցյալ տարեվերջին արտաքին գործերի նախարար Բայրամովն այցելել է Օման: Հավանական է, «անվտանգային դաշինքի տարածաշրջանային ավելի լայն ներառնականություն ապահովելու» մասին Թուրքիայի արտգործնախարարի դիտարկումը վերաբերում է Ադրբեջանին և Պարսից ծոցի արաբական այլ երկրների:

Նման ենթադրության համար կարելի է հիմք ընդունել իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» հրապարակումներից մեկը, որտեղ Թուրքիային հասցեագրվում է «Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ ձևավորելու լուրջ մտադրություն», մի ծրագիր, որ Երուսաղեմում գնահատվում է «հրեական պետությանը սպառնալիք»: Դիտարժան է, որ Թուրքիան իր հերթին Իսրայելին մեղադրում է Հունաստանի և Կիպրոսի հետ «հակաթուրքական ռազմական բլոկ ստեղծելու» մեջ: Բաքվի բաց աղբյուրները Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա «անվտանգային դաշինքի» թեման չեն արծարծում: Բայց դա միայն խորացնում է տպավորությունը, որ Թուրքիան կցանկանար, որ Ադրբեջանի «ներառնարկանությունն ապահովվեր»: Ֆիդանը «լայն ներառնարնականության» մասին դիտարկումը ներկայացրել է որպես նախագահ Էրդողանի «պատկերացում»:

Ըստ երևույթին, այդ հարցում տարաձայնությունը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև է: Եթե Էրդողանին հաջողվի Ադրբեջանին ներառնել «անվտանգային համաձայնագրում», ապա Հարավային Կովկասում ուժերի բոլորովին այլ հարաբերակցություն կստեղծվի: Բայց Իլհամ Ալիևը նման խիստ պատասխանատու առաքելության պատրաստ կլինի՞: Էրդողանի «տարածաշրջանային ՆԱՏՕ-ն» մարտահրավեր կլինի ոչ միայն Իսրայելի և Հունաստանի, այլ առաջին հերթին Պակիստանի հետ փաստացի պատերազման իրավիճակում գտնվող Հնդկաստանի, ինչպես նաև Ռուսաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում