Sony Pictures կինոընկերությունը բանակցություններ է վարում օրերս մահացած Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի կենսագրությունն էկրանավորելու շուրջ: Այս մասին հաղորդվում է Deadline Hollywood բլոգում:
Դեռևս լույս չտեսած գրքի հեղինակը Time ամսագրի նախկին խմբագիր և CNN ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալտեր Իսաակսոնն է: Ֆիլմի էկրանավորման համար իրավունքը Sony Pictures ընկերությանը կարժենա 1-3 մլն դոլար: Հենց այս կինոընկերությունն անցյալ տարի նկարահանեց Facebook սոցկայքի մասին պատմող «Սոցիալական ցանց» ֆիլմը:
Իսաակսոնի գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 24-ին: Այն հիմնված է Սթիվ Ջոբսի 40 հարցազրույցների և ընկերների, ընտանիքի անդամների, գործընկերների և մրցակիցների հետ ավելի քան 100 զրույցների վրա: Գիրքը բաղկացած կլինի 448 էջից:








































