Friday, 24 07 2026
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Ադրբեջանը կմիջամտի՞ Իրանի «ճգնաժամի հանգուցալուծմանը»

ԱՄՆ-ում գործող «Իրանի իրավապաշտպաներ» կազմակերպությունը հունվարի 11-ին հայտնել է, որ Իսլամական հանրապետության ուժայինների կողմից ցուցարարների նկատմամբ «կիրառված բռնությունների, առաջին հերթին՝ մարտական հրազենից կրակոցների, հետևանքով զոհվել է նվազագույնը 400 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 երեխա»: Reuters-ի թղթակցին հաջողվել է արբանյակին Starlink կապի միջոցով տեղեկություն ստանալ «Թեհրանի հիվանդանոցներից մեկի մի բժշկից»: Վերջինս հայտնել է, որ ունեն «հարյուրավոր վիրավորներ, մեծամասամբ՝ երիտասարդներ»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած լրատվամիջոցի համարում ունեցող Tasnim գործակալության տեղեկություններով՝ «անցած երկու օրերին Սպահանում սպանվել է անվտանգության 30 աշխատակից, այդպիսով մարդկային ընդհանուր զոհերի թիվը հասել է 109-ի»: Այլ աղբյուրներ խոսել են «հազարավոր սպանվածների» մասին: Տեղեկություններից ո՞րն է հավաստի կամ գոնե իրականությանը մոտ, չափազանց դժվար է պարզել: Իրանում համացանցն անջատված է, իշխանությունները սահմանափակել են բջջային և նույնիսկ անշարժ հեռախոսակապը:

Փաստ է, որ գրեթե երկու շաբաթ շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները հանգեցրել են ուժային կառույցների հետ բախումների, որոնց հետևանքով «հարյուրավոր մարդիկ զոհվել և վիրավորվել են»: Հունվարի 11-ին Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին կրկին դիմել է իրանցիներին և կոչ արել «չլքել փողոցները և հրապարակները»: Իսրայելական մամուլը փոխանցել է ԱՄՆ հանրապետական սենատոր Գրեմի սոցցանցային գրառումը, որով նա իրանցիներին հավաստիացրել է, որ «ամերիկյան օգնությունն արդեն ճանապարհին է»:

Այս ֆոնին ԱՄՆ հրեական կառույցները հայտարարել են, որ «Ամերիկայի ադրբեջանցիների դաշնություն» կազմակերպությունը «մերժել է Իրանի առաջնորդի պաշտոնում Ռեզա Փայլավիի թեկնածությունը» և հանդիպում խնդրել պատերազմի նախարար Հեգսեթից»: Այլ աղբյուրներից նման տեղեկություն դեռևս չի տարածվել: Չափազանց ուշագրավ է, որ նույն օրը Բաքվում Ադրբեջանի նախկին վարչապետ և «Մայր հայրենիք» կուսակցության հիմնադիր Փանահ Հուսեյնովը «հրավիրել է ավագների խորհրդի նիստ, որի արդյունքներով ընդունվել է Իրանի ադրբեջանցիների իրավունքների ապահովման խնդրանքով Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին կոչ հղելու որոշում»: Այդ մասին Փանահովը գրառում է կատարել Facebook-ի անձնական էջում:

Իրանում բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր սա Բաքվից հնչած առաջին և առայժմ միակ քաղաքական տեսակետն է: Հուսեյնովը հայտնի է որպես Ադրբեջանի իշխանությունների գրպանային ընդդիմության ակնառու ներկայացուցիչ: Ամենայն հավանականությամբ, Բաքվում Իրանի նոր առաջնորդի դերում Ռեզա Փահլավիի թեկնածությունն անցանկալի է: Իշխանական minval politika-ի մեկնաբանի գնահատմամբ՝ Իրանում քաղաքական հանգուցալուծման «ամենահարմար և ոչ ցավոտ տարբերակն այն է, որ հոգևոր առաջնորդ Խամենեին լիազորությունները վերապահի նախագահ Փեզեշքիանին և ցրի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այսպես կոչված «բարքերի ոստիկանությունը» և տեղական անվտանգության «Բասիջ» ծառայությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում