Friday, 10 07 2026
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի

Բաքվում Իրանի խնդիրը «մշակումներ է անցնում»

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» պարբերակայանը, հղում անելով մի քանի աղբյուրների, տեղեկացրել է, որ հունվարի 7-ին վարչապետ Բենիամին Նաթանյահուն «ռազմական կաբինետի» նիստ է հրավիրել և ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքները: Լրատվամիջոցն ամփոփել է, որ ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետի «առջև բոլոր ճակատներում կանաչ լույս է վառել»: Խոսքը վերաբերում է Գազայում, Հորդանանի արեւմտյան ափի պաղեստինյան տարածքներում, Լիբանանի հարավում և Իրանի դեմ «գործողությունների ազատությանը»:

Ըստ լրատվամիջոցի, Նաթանյահուի կառավարությունը Լիբանանի հարավում «Հըզբալա»-ի հենակետերի «ոչնչացման ռազմագործողությունը հետաձգել է՝ սպասելով Իրանում իրադարձությունների ընթացքին»: Ուշագրավ է, որ Իսրայելի հետախուզության գնահատմամբ՝ «Իրանում բողոքի ներկայիս ցույցերը կրոնապետությունը տապալելու անհրաժեշտ ներուժ չունեն»: Երուսաղեմում, այդուհանդերձ, հավանական են համարել, որ Իրանի հոգեւոր առաջնորդը կարող է «ընդունել Իսրայելին հարվածելու որոշում և բանակին տրվել են բոլոր ցուցումները»:

Այս ֆոնին Irna-ն հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հունվարի 8-ին մեկնել է Լիբանան, որտեղ հանդիպումներ կունենա «բարձրագույն ղեկավարության հետ»: Լիբանանի և Իրանի հարաբերությունները վերջին շրջանում լարված են՝ կապված «Հըզբալա»-ի զինաթափման հարցում տարաձայնությունների հետ: Արաբական աղբյուրները հայտնել են, որ «Հըզբալան» Լիբանանի հարավի «հենակայաններից ծանր սպառազինությունները դուրս է բերել, ինչպես նաև կրճատել մարտիկների թվաքանակը»:

Հայտնի է դարձել, որ հունվարի 5-6-ին Իսրայելի վարչապետի ռազմական հարցերով խորհրդական և «Մոսադի» տնօրենի թեկնածուՀովֆանը Փարիզում բանակցություններ է վարել Սիրիայի անցումային կառավարության արտգործնախարար Շայբանիի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները: Այս համատեքստում տագնապալի լուրեր են ստացվել Հալեպից, որտեղ Սիրիայի կառավարական ուժերի և քրդական զինված կազմավորումների միջև մարտեր են բռնկել: Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» սպառնացել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել, եթե վերջինս չզինաթափվի:

Մերձավոր Արևելքում և Իրանում, այսպիսով, նոր տարին սկսվել է լարվածության կտրուկ աճով, որ հղի է լայնածավալ պատերազմի սպառնալիքով: Մտահոգիչ է հատկապես Իրանում ստեղծված իրավիճակը և հարեւան երկրում «արմատական փոփոխությունների անխուսափելիության» մասին ադրբեջանական փորձագիտական հանրության դիտարկումների ուղղորդված հետևողականությունը: Պաշտոնական Բաքուն առերևույթ չեզոքություն է պահպանում, բայց մամուլի հրապարակումների տոնայնությունից հասկացվում է, որ իրանական թեման «ներքին մշակումների առարկա է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում