«ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում ՀՀԿ-ն կուսակցական խոշոր միջոցառում է կազմակերպելու:
«Հայաստանի տարբեր մարզերից Երևան են հրավիրվել ուսուցիչներ, որոնց Սերժ Սարգսյանն անձամբ պետք է պարգևներ հանձնի: Ինչպես երևում է, նախընտրական քարոզարշավը ոչ պաշտոնապես արդեն սկսվել է: Սերժ Սարգսյանը, հանուն կուսակցության բարգավաճման և ապագայում ձայներ հավաքելու հնարավորության մեծացման, ՀՀԿ-ական ուսուցիչներին «վերբովկա» է անում` տարաբնույթ նախընտրական պարգևներ շնորհելով»,- գրում է թերթը: