Tuesday, 21 07 2026
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ԱՄՆ ԿՀՎ-ն տարեմուտին հերքել է Պուտինի նստավայրի ուկրաինական գրոհը. ի՞նչ որոշում կընդունի Դոնալդ Թրամփը

Դեկտեմբեր 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական Truht Social հարթակում գրառում է կատարել և մեջբերել New York Post պարբերականից մի դիտարկում, ըստ որի «Ռուսաստանը դրսևորում է ապակառուցողականություն և ուկրաինական կարգավորման բանակցությունները ձախողելու նպատակ է հետապնդում»: Ռուսաստանյան «Կոմերսանտը» գրել է, որ ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյա, ով տեղեկացված է ԿՀՎ անցկացրած հետաքննությունից, «Ուոլ սթրիթ ջոռնելին» ասել է, որ Ուկրաինայի կողմից «Նովգորոդի մարզում ԱԹՍ-երի գրոհ իրոք եղել է, բայց հավանական թիրախ էր ընտրված ոչ թե ՌԴ նախագահ Պուտինի պետական նստավայրը, ինչպես Մոսկվան է ներկայացրել, այլ՝ ռազմական օբյեկտ, որ նախկինում նույնպես հարձակման է ենթարկվել»:

Ամանորի գիշերը, դիմելով ժողովրդին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին մերժել է «դուրս եկեք Դոնբասից և ամեն ինչ ավարտեք» սկզբունքով խաղաղություն հաստատելու հայեցակարգը: Նա ասել է, որ ինքը խաղաղության ջատագով է, բայց «ոչ Ուկրաինայի կործանման գնով»: Զելենսկին Ուկրաինան անվանել է «Եվրոպայի վահան»: Ուկրաինայի նախագահը վերստին պնդել է, որ կարգավորումը և անվտանգությունը պետք է երաշխավորվեն ԱՄՆ Կոնգրեսի և եվրոպական երկրների խորհրդարանների կողմից:

Այս ֆոնին գերմանական Die Welt-ը տեղեկություն է տարածել, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան քննարկել են ռուս-ուկրաինական ռազմաճակատի շփման գծում տասնհինգ հազար զինվորականներ տեղաբաշխելու հարցը և «սկզբունքային համաձայնության եկել»: Խոսքը կրակի դադարեցման դեպքում իրավիճակը «մշտադիտարկելու» մասին է: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ըստ գերմանական պարբերականի, ասել է, որ երկկողմ համաձայնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ Եվրահանձնաժողովի կողմից «մանդատ ստանալու կարիք չունի»:

Եթե ԱՄՆ ԿՀՎ-ն իրոք նախագահ Թրամփին զեկուցել է, որ ուկրաինական կողմը ՌԴ նախագահի նստավայրը գրոհելու գործողություն չի իրականացրել, և նա այդ փաստն արձանագրել է սոցցանցային անձնական հարթակում, ապա Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն այցի ծանր հետևանքները կարո՞ղ են վերանայվել: Ամանորյա ոիղերձում Ուկրաինայի նախագահը խոսել է ամերիկյան Tomahawk հրթիռների մասին: Վլադիմիր Պուտինի հետ տարեվերջի հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը «բարեբախտություն» է համարել, որ այդ հրթիռները չի հատկացրել Ուկրաինային:

Նա լիովին վստահել է Պուտինին և «զայրացել», որ ուկրաինացիները փորձել են խոցել ՌԴ նախագահի նստավայրը: Երկու օր անց ամերիկյան հատուկ ծառայությունները հերքել են պուտինյան վարկածը և հանրայնացրել, որ Ուկրաինան թիրախավորել է ռազմական օբյեկտ: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ ԿՀՎ-ն փորձում է նախագահ Թրամփի քաղաքական դիրքորոշմանը ներազդել: Բայց, երևում է, Ուիթկոֆ-Քուշներ բանակցային տանդեմը Մոսկվայի հետ «համատեղ բիզնես-ծրագրերի հարցում» այնքան են խորացել, որ ուկրաինական կարգավորման նոր դիրքորոշում մշակելու ժամանակ Սպիտակ տունը պարզապես չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում