Tuesday, 21 07 2026
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան

Կենտրոնական բանկը մանրամասներ է հաղորդել կրիպտոակտիվներով ծառայությունների լիցենզավորման մասին

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձինք պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը։ Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը։

«Սույն թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի համաձայն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը ենթակա է լիցենզավորման ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Օրենքի 94-րդ հոդվածը նախատեսում է անցումային ժամանակահատված այն անձանց համար, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (04.07.2025թ.) դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ։ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո (Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունել է այդ ակտերը 30.12.2025թ, որոնք ուժի մեջ կմտնեն դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը)՝ մեկ տարվա ընթացքում, վերը նշված իրավաբանական անձինք պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ (եթե ցանկանում են շարունակել այդ ծառայությունների մատուցումը), իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը։

Այլ անձինք (որոնք օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չեն մատուցել նման ծառայություններ) կարող են ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել միայն ԿԲ կողմից գրանցման և լիցենզավորման (թույլտվության ստացման) դեպքում։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ԱԺ կողմից 17.12.2025թ․ ընդունված օրենքներով փոփոխություններ են կատարվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում (ուժի մեջ է մտնում 01.01.2026թ) և «Կրիպտոակտիվների մասին» օրենքում (ուժի մեջ է մտել 30.12.2025թ)։ Դրանցով նախատեսվել է որոշակի պայմանների բավարարման դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հետ կամ միջոցով կրիպտոակտիվներով առուվաճառքի գործարքների՝ կանխիկ եղանակով իրականացման հնարավորություն։ Մասնավորապես, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող այն անձինք, որոնք մինչև 2026թ. հունվարի 31-ը կդիմեն Կենտրոնական բանկին ներկայացնելով հիմնավորումներ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու օրը (04.07.2025թ.) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը հավաստելու մասին, կներառվեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների համար Կենտրոնական բանկի կողմից վարվող ցանկում (Ցանկ), և այդ պահից իրավունք կստանան իրականացնել կանխիկ գործարքներ։ Ընդ որում, կանխիկ գործարքները կարող են իրականացվել միայն 300 հազար ՀՀ դրամը չգերազանցող գումարով և պայմանով, որ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում, ինչպես նաև վարում է գործարքի էական պայմանների վերաբերյալ պատշաճ գրառումներ։

Կենտրոնական բանկն իրականացնելու է կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների իրականացման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն (այդ թվում՝ ստուգումներ):

Կենտրոնական բանկ դիմելու և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների համար Կենտրոնական բանկի կողմից վարվող ցանկում ներառվելու գործընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր նախատեսում են իրականացնել կրիպտոակտիվներով գործարքներ կանխիկ եղանակով։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը հորդորում է բոլոր այն անձանց, որոնք 04.07.2025թ. դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ (անկախ այն հանգամանքից՝ գործարքները իրականացվելու են կանխիկ, թե անկանխիկ եղանակով), սահմանված կարգով դիմել Կենտրոնական բանկ։ Կենտրոնական բանկը կարող է հրապարակել Ցանկն իր կայքում։

Կենտրոնական բանկին դիմելու համար պետք է օրենքով սահմանված տեղեկությունները և հիմնավորումները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին (դիմումի ձև

Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կսահմանի մանրամասն պահանջներ կրիպտոակտիվներով գործարքների վերաբերյալ գրանցումների (գրառումների) կատարման, դրանց պահպանման, ինչպես նաև Կենտրոնական բանկին տեղեկությունների ներկայացման վերաբերյալ։

Ծանոթացեք համապատասխան կարգավորումների նախագծին և հավելվածին», – ասված է ԿԲ հայտարարության մեջ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում