«Մոսկվայի Սավելովսկու անվան երկաթուղային կայարանից տարհանում են ուղևորներին:
Անհայտ անձը զանգահարել և զգուշացրել է հնարավոր պայթյունի մասին»,- հաղորդում է РИА «Новости -ն` հղում կատարելով Մոսկվայի իրավապահ մարմիններին:
«Անհայտ անձը երեկոյան ժամը յոթի սահմաններում զանգահարել է 02 համարին և հայտնել , որ Սավելովսկու անվան կայարանում հնարավոր է պայթյուն լինի: Ներկայումս ոստիկանությունը տարհանում է ուղևորներին և շենքի աշխատակիցներին»,- հայտնում է աղբյուրը:
Интерфакс-ի տվյալներով՝ ոստիկանները ստուգում են փաթեթը, որը հայտնաբերվել է երկաթուղային կայարանում:
Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են կայարանի ելքերը և դրել են հատուկ պաշտպանական պարիսպներ: Մուտքի մոտ հերթապահում են նաև բժիշկները: