Իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են 110 մարդու՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու կասկածանքով: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրությունների՝ նրանց շարքում կան մարդիկ, որոնք կասկածվում են Ամանորին ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար։
Ձերբակալվածների շարքում կա նաև ավելի քան 40 անձ, որոնք կասկածվում են Յալովայում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցած զինյալների հետ կապեր ունենալու համար։
ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով ևս 17 մարդ ձերբակալվել է Անկարայում։ Նրանց թվում կա 11 օտարերկրացի:







































