Գերմանախոս ակադեմիական աստվածաբանական շրջանակներում քննարկվում է Կաթոլիկ եկեղեցու հնարավոր կամ արդեն ընթացող փլուզման հարցը:
Հրապարակավ քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ Եկեղեցու պահպանողական և առաջադիմական բլոկները համոզված են իրենց իրավացիության մեջ, սակայն նրանց կարծիքները մի շարք կարևոր հարցերում տարբերվում են:
Աստվածաբանները կարծում են, որ Եկեղեցու քննադատությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն հիմնված է լոյալության վրա: Աստվածաբաններից մեկի կարծիքով՝ Կաթոլիկ եկեղեցին այս պահին արդեն գտնվում է «խորը պառակտման» վիճակում, ընդ որում՝ ստեղծված «շատ լուրջ իրավիճակը» արդեն մի քանի տարի զարգանում է: Նա նաև քննադատության է ենթարկել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի քաղաքականությունը:
Մեկ այլ աստվածաբան նշել է, որ Վատիկանյան երկրորդ ժողովից հետո արդեն մի քանի տասնամյակ վեճեր են ընթանում ժողովի փաստաթղթերի ճիշտ մեկնաբանման շուրջ: Բացի այդ, լուրջ խնդիր է հավատի ճգնաժամը: Աստվածաբանը կարծում է որ եթե անգամ այժմ կատարեն Կաթոլիկ եկեղեցում բարեփոխումների մասին բոլոր պահանջները, հավատի ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել:
Աստվածաբանները նաև անհանգստություն են հայտնել մեկ այլ հարցի շուրջ, մասնավորապես նրանց հուզում է այն հարցը, որ աստվածաբանական ֆակուլտետներից մեկը, ինչպես նաև գեմանացի եպիսկոպոսները հերքում են Հիսուս Քրիստոսի` Աստծո որդի լինելու հանգամանքը:








































