Ուկրաինայի շուրջ բանակցություններում կողմերը ներկայում քննարկում են չորս փաստաթուղթ, և Վաշինգտոնը փորձում է հասկանալ, թե ինչի է պատրաստ համաձայնել Մոսկվան պատերազմը դադարեցնելու համար։ Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։
«Սա 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է, ինչպես նաև որոշակի բազմակողմանի անվտանգության երաշխիքներ, ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ և տնտեսական աճի և բարգավաճման ծրագիր՝ խաղաղության հաստատումից հետո», – ասել է նա։
Ըստ Ուիթաքերի՝ Վաշինգտոնն այժմ լավ հասկանում է, թե ինչ է ուզում Ուկրաինան, և ԱՄՆ-ում փորձում են հասկանալ, թե առավելագույնը ինչի է պատրաստ գնալ Ռուսաստանը։
«Նրանք շարունակում են գիշերը զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինային։ Այսինքն, սա որոշ չափով շատ բանի մասին է խոսում», – ասել է Ուիթաքերը։











































