Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձել է գայթակղել իրեն անհոգ ծերությամբ, եթե ինքը համաձայնի նրանց մի քանի պայմաններին:
«Անցյալ շաբաթ մեր յուրայիններից մեկին հրավիրել էին և խնդրել փոխանցել, որ մենք ձեր նախագահի համար ամեն ինչ կապահովենք ամերիկյան կողմից, այդ թվում և ծերություն, ինչպես Ուկրաինայի նախագահի համար»,- Մինսկում ռուս լրագրողներին պատմել է Լուկաշենկոն:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Լուկաշենկոն հայտնել է, որ այն մարդը, որին ընտրել էին որպես միջնորդ այդ առաջարկությունների համար, «անգամ չի խոսել այդ թեմայով»:










































