Friday, 24 07 2026
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

Մոսկվա-Բաքու «անհաշտ մտերմությունը» շարունակվելու է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ ավանդաբար կազմակերպում է Վլադիմիր Պուտինը: ԱՊՀ առաջնորդները պաշտոնապես Խորհրդի նիստ գումարել են Դուշանբեում՝ հոկտեմբերի 9-10-ին, որի ընթացքում կայացել է Պուտին-Ալիև առանձնազրույց, որից կարճ ժամանակ հետո «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և պետական դավաճանության» մեղադրանքով կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևը:

Ադրբեջանական մամուլը հրապարակել է «Մոսկվային հղած» նրա նամակը: Անցյալ շաբաթ ալիևյան Պետական անվտանգության ծառայությունը նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովի նկատմամբ քրեական գործ է հարուցել և հայտարարել հետախուզում: Աբասովը 2006թ.-ին պաշտոնից ազատվել է և մշտական բնակություն հաստատել Մոսկվայում: Նա ոչ պաշտոնապես համարվում է Ռուսաստանում «ադրբեջանական սփյուռքի առաջնորդ», հանդիսանում է այսպես կոչված «Միլիարդատերերի ակումբի» անդամ: Ըստ աղբյուրների, իր նկատմամբ հետախուզում հայտարարելուց մի քանի օր առաջ Աբասովը «Ստամբուլից մեկնել է Ռուսաստան»:

Չնայած ռուս-ադրբեջանական հարաբերությունների առերևույթ լարվածությանը, երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարում ոչ միայն պահպանվել, այլև կայուն զարգացում են արձանագրել: 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին տվյալներով Ադրբեջանը Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերում կատարել է 39 միլիոն դոլարի ներդրում: Ռուսաստանի կողմից Ադրբեջանում կատարվել են 181 միլիոն դոլարի ներդրումներ, ապրանքաշրջանառությունը կազմել է 4,5 միլիարդ դոլար:

Այս ցուցանիշները, մանավանդ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալները, բավական խոսուն են և վկայում են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության համակարգվածությունը: Թեև Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ, բայց սերտ կապեր ունի Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որի հինգ պետություններից երեքը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասնակից են:

Ադրբեջանի փորձագիտական հանրությունը եվրասիական տնտեսական ինտեգրացիային Բաքվի ներգրավվածությունը դիտարկում է ավելի լայն համատեքստում: Անցյալ տարի բավական աշխուժորեն քննարկվում էր ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարը: Ներկայումս խոսվում է Շանհայի համագործակցության կազմակերպության մասին, ինչից հասկացվում է, որ ԵԱՏՄ-ն Ալիևի «տրամաչափի կառույց չէ»: Ավելի ճիշտ, Բաքվում ԵԱՏՄ-ն գնահատում են որպես ԲՐԻԿՍ-ի կամ ՇՀԿ-ի «կցորդ, բաղկացուցիչ»:

Ալիեւը, հավանաբար, խուսափել է Պուտինի հետ հանդիպումից, որպեսզի կրկին չանդրադառնա Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակմանը և Մեհթիևի գործով նրան «բացատրություններ չտա» կամ որևէ «պարտավորություն չստանձնի»: ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը նրա բացակայությունից, ամենայն հավանականությամբ, չպետք է հեռուն գնացող ենթադրություններ և եզրահանգումներ անել:

Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանության քաղաքական և քաղաքակրթական բնույթը նույնական է, երկու երկրների տնտեսությունը՝ սերտ փոխկապակցված: Մոսկվան և Բաքուն «անհաշտ մտերմության» մեջ են, և այդ ռեժիմը շարունակվելու է: Կարևոր է գնահատել, թե ռուս-ադրբեջանական «մակընթացությունը և տեղատվությունն» ինչպես է ազդում կամ կարող է ազդել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և որդեգրել բացառապես պրագմատիկ, նույնիսկ խիստ օգտապաշտական դիրքորոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում