Sunday, 14 06 2026
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան

Կարևոր որոշումից առաջ

Հայ ազգային Կոնգրեսը հայտարարել է, որ վաղը որոշում է կայացնելու շուրջօրյա հանրահավաքների հետագա ընթացքի վերաբերյալ` շարունակել, թե դադարեցնել: Երկու դեպքում էլ հետաքրքրական է ժամկետը` եթե շարունակել, ապա առնվազն էլ քանի օր, իսկ եթե դադարեցնել, ապա ինչքան ժամանակով: Մինչ այդ, շատերը զբաղված են Կոնգրեսի ակցիայի արդյունավետությունը գնահատելով: Քաղաքական իրադարձությունների էֆեկտը գնահատելը միշտ էլ հարաբերական է, որովհետև քաղաքականությունն այսբերգի հատկանիշով է` ունի երևացող ու չերևացող մասեր, ու միշտ դժվար է ասել, թե որն է շատ: Բայց, այդ իրողությունն ունի նաև մի առանձնահատկություն` անկախ նրանից, թե որ մասն է շատ, այդ մասերը միմյանց հետ չպետք է մտնեն այսպես ասած բացահայտ հակասության մեջ:

Բանն այն է, որ այդ հակասությունը կամ ներդաշնակությունը վաղ թե ուշ պարզ է դառնում հասարակությանը, անխուսափելիորեն դրսևորվում է, որովհետև քաղաքական ցանկացած պրոցես ի վերջո դուրս է գալիս ջրի երես: Կոնգրեսի ակցիայի արդյունավետության մասին գնահատականները, որ արդեն հնչում են, որ նույնիսկ հնչել են դեռ ակցիայի առաջին օրերին և կհնչեն հետո, անկախ շարունակելու կամ դադարեցնելու մասին որոշումներից, բավական բազմազան են, անարդյունավետությունից մինչև հաղթական սպասում, սառը գնահատականից մինչև անչափ էմոցիոնալ նկարագրությունները: Որտեղ է այստեղ ճշմարտությունը: Երևի թե հաստատ ոչ ինչ որ տեղ մեջտեղում, ինչպես լինում է սովորաբար:

Տվյալ դեպքում երևի թե ավելի օպտիմալ կլինի ասել, որ ճշմարտությունը առայժմ չկա: Կան ճշմարտություններ, որոնց կրողն են թե այս օրերին Ազատության հրապարակում գիշերող մեր հայրենակիցները, թե մեր հայրենակիցներից շատերը, ովքեր գիշերում են տարբեր այլ տեղեր, բայց ապրում գրեթե միևնույն նպատակով` ունենալ իրապես ազատ, իրապես անկախ Հայաստան, որտեղ քաղաքացին օժտված կլինի ազատությամբ, պաշտպանված կլինի իրավունքով, ու կդատի և կդատվի օրենքով: Հայաստանի գլխավոր խնդիրը ներկայումս կարծես թե դարձել է հենց այն, որ ճշմարտությունները ցրված են երկրով մեկ ու չի ստացվում դրանք հավաքել մեկտեղ, ստանալ ամբողջական մի ճշմարտություն ու դրանով շարժվել առաջ:

Վերջիվերջո, որքան ամբողջական է ճշմարտությունը, այնքան այն երկար է առաջ շարժվում, հաստատուն է առաջ շարժվում, անկասելի է առաջ շարժվում: Ուրեմն ինչ անել: Այդ հարցն են շատերը տալիս միմյանց: Առաջին և ամենակարևոր պատասխանը երևի թե այն է, որ պետք է դադարել քաղաքականությունը կառուցել միմյանց հեղինակության վրա, այլ քաղաքականության մեջ սեփական հեղինակությունը կառուցել: Երբ քաղաքականությունն իրականացվում է սեփական հեղինակությունը կառուցելու սկզբունքով, այն դառնում է պրոդուկտիվ մի գործընթաց, որում մտքեր են գեներացվում, որտեղ քննարկումներն ու բանավեճերը վերածվում են ոչ թե տարալուծող, գժտություն առաջ բերող, բաժանող երևույթների, այլ դառնում են միավորող, ամրացնող, բյուրեղացնող գործոն: Երբ քաղաքականությունն իրականացվում է դիմացինի հեղինակությունը սպասարկելու սկզբունքով, անկախ նրանից, թե այդ սպասարկումը դրական, թե բացասական միտում և նպատակներ ունի, քաղաքական գործընթացի արդյունավետությունը կտրուկ նվազում է, այն դադարում է լինել հանրային մեծ և ամբողջական ճշմարտություն ձևավորելու հարցում գործունեության կենսունակ ոլորտ:

Սա թերևս պետք է աքսիոմատիկ ճշմարտություն դառնա Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի համար: Հայաստանյան քաղաքականության գործընթացի սեփական գործունեության հիմքում պետք է լինի սեփական հեղինակություն ձևավորելու ելակետը, իսկ միմյանց հետ փոխհարաբերություններում պետք է ելակետում լինի պատասխանատվության խնդիրը: Ով ինչի համար է պատասխանատվություն ստանձնել հանրության առաջ և ինչպես է իրացնում այդ պատասխանատվությունը: Սա պետք է լինի քաղաքականության մեջ փոխադարձ հարաբերությունների ելակետը, իսկ հեղինակության հարցն այդտեղ, արդեն կորոշի հասարակությունը: Թվում է, թե այդ ասպեկտները խոհափիլիսոփայական ոլորտից են, որ ընդհանրապես կապ չունեն գործնական կյանքի և քաղաքական գործընթացների հետ:

Իրականում կապը առարկայական և օրգանական է, և այն, որ այսօր Հայաստանում ճշմարտությունը չի հավաքվում մեկտեղ և չի ամբողջանում անքան, որ կարողանա կոտրել իշխանական սուտն ու հաստատել երկրում իր կանոնները, վկայում է հենց այդ կապի բացակայության մասին: Չկա այդ կապը, չկա ամբողջական ճշմարտություն և ճշմարիտները այստեղ ու այնտեղ են, ցրված, միմյանց մեղադրող, ճշմարտությունը միմյանց վրա մսխող ու իրենք իրենց ճշմարտության ձեռքը կրակն ընկած: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է մի ցավալի իրավիճակ, երբ բոլոր այն ուժերը, որոնք կարող էին իսկապես կազմել միասնական հզոր ալիք ընդդեմ Հայաստանում հաստատված ոչ լեգիտիմ վարչահրամայական համակարգի, վերածվել են միմյանց դեմ մրցակցի:

Ու հավատացնում եմ, որ արդեն այդ իրավիճակը հասել է այնպիսի մի սահմանագծի, որ լղոզվում է «անմեղն» ու «մեղավորը», ով է անմեղ և ով մեղավոր դառնում է արդեն բացարձակ անկարևոր: Կարևոր է դառնում այն, ընդ որում բացասական իմաստով կարևոր, որ այդ իրավիճակը միանգամայն շահեկան է համակարգի համար, որովհետև երբ բոլորը դուրս են գալիս բոլորի դեմ, երբ թացը խառնվում է չորին, ջրից չոր է դուրս գալիս միայն համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում