Friday, 24 07 2026
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցները

Դեկտեմբերի 22-25-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Հանդիպումները տեղի կունենան Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41)։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու և ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով Սպորտի կառավարման կենտրոն են այցելել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Վոլեյբոլի լիգան անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ, երկու տարքային խմբերի դպրոցականների միջև՝

• 6-7-րդ դասարաններ (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ).

• 8-9-րդ դասարաններ (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ):

6-7-րդ դասարանների պայքարում համայնքային և մարզային փուլերի արդյունքներով եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք են ստացել հետևյալ դպրոցների թիմերը`

Երևանի թիվ 177 հիմնական դպրոց
Արագածոտնի մարզի Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոց
Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց
Արմավիրի մարզի Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմնական դպրոց
Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոց
Լոռու մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց
Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց
Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց
Սյունիքի մարզի Կապանի թիվ 13 հիմնական դպրոց
Վայոց ձորի մարզի Վայքի հիմնական դպրոց
Տավուշի մարզի Պտղավանի միջնակարգ դպրոց
8-9-րդ դասարանների պայքարում եզրափակիչ փուլում հանդես կգան ներքոնշյալ թիմերը`

Երևանի թիվ 177 հիմնական դպրոց
Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոց
Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց
Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոց
Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոց
Լոռու մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց
Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց
Շիրակի մարզի Մարալիկի միջնակարգ դպրոց
Սյունիքի մարզի Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց
Վայոց ձորի մարզի Վայքի հիմնական դպրոց
Տավուշի մարզի Խաչթառակի միջնակարգ դպրոց
Մրցաշարի համայնքային փուլին, ընդհանուր առմամբ, 443 դպրոցի 5067 աշակերտ է մասնակցել: Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն դեկտեմբերի 25-ին։ Մուտքն ազատ է:

Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի ուսուցիչը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4 մլն ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,5 մլն ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվում են դրամական մրցանակներով․ 1-ին տեղ՝ 9 աշակերտ՝ 150 հազարական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 100 հազարական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 75 հազարական դրամ:

Խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ։

Հայտնի է դեկտեմբերի 22-ի և 23-ի խաղացանկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում