Sunday, 14 06 2026
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան

Ներքին պարտքի արագանցիկ աճը դեֆոլտի ռիսկ է

Դեֆոլտի վտանգ ՀՀ ներկա պարտքի պայմաններում գոյություն չունի, սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սամվել Ավագյանը, մեր պետական պարտքն արագ է աճում, իսկ դա բերում է ռիսկերի ավելացման. «Ճիշտ է, արտաքին պետական պարտքի աճը դանդաղել է, նախատեսվում է, որ 2012-ին մոտ 300 մլն դոլարով ընդամենը կաճի, այն դեպքում, երբ 2009-2010-ին տարեկան 1-ական մլրդի չափով է աճել: Արտաքին պարտքի հետ կապված` դեֆոլտի վտանգներ առայժմ չկան, բայց վտագներ կան` ներքին պարտքի շատ արագանցիկ աճի հետ կապված»:

Ս. Ավագյանի խոսքով` կառավարության ռազմավարությունն այնպիսին է, որ ներքին պետական պարտքն առաջիկա 5 տարիների ընթացքում մի քանի անգամ աճելու է, իսկ դա դեֆոլտի ռիսկ է ստեղծում: Առաջիկա 2 տարիների ընթացքում նման ռիսկեր չկան, բայց հետագայում, եթե պետական պարտքի աճը դառնա ահագնացող, նման ռիսկեր կստեղծվեն:

Տնտեսագետը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ ոչ թե պետական պարտքի մակարդակը, այլ մակրոտնտեսական հիմնաքարերն են որոշիչ դեր խաղում, երբ երկրները կանգնում են դեֆոլտի վտանգի առջև. «Չէ, այդ եզրակացությունն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Հիմա եվրոպական ոչ մի երկիր, որտեղ դեֆոլտի ռիսկ է ստեղծված, ֆինանսական անկայունություն կամ ավելի բարձր գնաճ, քան Հայաստանը, չունի: Բոլոր երկրներում էլ մակրոտնտեսական առումով շատ թե քիչ բարվոք վիճակ է: Հիմնական խնդիրը կապված է բյուջեի դեֆիցիտի չափի հետ: Սա է հիմնական ռիսկը ստեղծում»:

Նրա խոսքով` հիմա ՀՀ-ն գնում է դեպի զսպողական բյուջեի պլանավորում` դեֆիցիտի կրճատման ճանապարհով: Համենայն դեպս, 2012-ին այդպիսի բյուջե է ներկայացված, և այն հիմք է ստեղծում, որպեսզի դեֆոլտի ռիսկերը կրճատվեն:

«Կուտակվում են ռիսկեր՝ կապված ներքին պետական պարտատոմսերի թողարկման ծավալների աճի հետ: Մենք սկսում ենք առաջիկա տարիների համար պլանավորել մի դեֆիցիտ, որի 50%-ից ավելին ֆինանսավորվելու է ներքին աղբյուրների հաշվին՝ ի տարբերություն նախորդ տարիների: Բայց շատ բան շուկան է թելադրում, ու եթե ներքին պարտքի ավելացումը հանգեցնի ֆինանսական բուրգի կառուցման՝ պարտք վերցնել պարտք` փակելու համար, դա արդեն վտանգներ է պարունակում»,- նշեց Ս. Ավագյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում