Հոկտեմբերի 6-ին`ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ նախորդ օրը` ժամը 13.50-ի սահմաններում Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ:
Դեռևս չպարզված համգամանքներում «ՎԱԶ-21214» մակնիշի 475 ԼԼ 11 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վանաշեն գյուղի բնակիչ, 1944 թվականին ծնված Խաչիկ Գրիգորյան) վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչ, 2004 թվականին ծնված Արամայիս Վարդանյանին, ով ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Արտաշատ քաղաքի կենտրոնական հիվանդանոց:








































