Թուրքական Samanyolu Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելիս առաջնորդվում է առանց կողմնակի խորհուրդների.
«Թուրքիան դեռ սպասում է Իսրայելի կառավարության ներողությանը։ Ով էլ որ լինի, նա իրավունք չունի միջազգային ջրերում հարձակում գործել մեր նավերի վրա։ Մեր ոչ մի նավ չի մտել Իսրայելի տարածքային ջրեր։ Շարքային իսրայելցին իր կառավարության անունից ներողություն է խնդրում Թուրքիայից, մինչդեռ Իսրայելի կառավարությունը դա չի ցանկանում անել։
Սիրիան մեզ համար անվտանգության խնդիր է, և անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք նրա հետ ամեն տիպի սցենարի՝ ներառյալ պատերազմը»։








































