«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսել է աջ ու ձախ դժգոհել երիտասարդ հանրապետականների հավատարմությունից:
«Նա հավատարմությունը չափում է իր գլխավոր թշնամու՝ վարչապետ Սարգսյանի հետ հարաբերության մակարդակով: Մեր տեղեկություններով` Արգամիչի դժգոհության թիրախներից է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը վերջին շրջանում ոչ միայն մտերմացել է վարչապետի հետ, այլև հնարավորինս ընդգծում է, որ նախընտրում է ինտելեկտուալ կուսակիցների հետ շփումը, ինչը նկատելի է նաև կառավարության նիստերում, երբ Աշոտյանը գերազանցիկի պես, ցուցադրական հարգանքով զեկուցում է վարչապետին: Աշոտյանի պահվածքն այնքան է վրդովեցրել Արգամիչին, որ վերջինս այստեղ-այնտեղ հայտարարում է, թե ինքն է աճեցրել ու մարդ դարձրել ոմանց, սակայն նրանք ձգտում են մերձենալ վերջերս ՀՀԿ-ացած Տիգրան Սարգսյանի հետ»,- գրում է թերթը և հավելում.
«Աշոտյանին դատափետելու մի առիթ էլ դարձել է նրա մասնակցությունը ընդդիմադիր թերթերից մեկի լրագրողի ծննդյան տարեդարձին»:








































