Մուամար Քադաֆին հանդես է եկել նոր ելույթով, որը հերթական անգամ հեռարձակել է սիրիական հեռուստաընկերություններից մեկը: Նա հայտարարել է, որ զարգացող երկրների նախագահները, որոնք ընդունել են Ազգային անցումային խորհրդի լեգիտիմությունը, կարող են հայտնվել նույն իրավիճակում, որում ինքն է:
Եթե թույլ տալ, որպեսզի միջազգային կազմակերպությունների ազդեցությունն ընդլայնվի, ուրեմն երրորդ աշխարհի երկրների առաջնորդները պետք է պատրաստ լինեն»,-հայտարարել է Քադաֆին:Նրա ելույթը ցուցադրվել է Arrai TV-ով:
Նա նաև հորդորել է Լիբիայի բնակիչներին խաղաղ ցույցեր կազմակերպել նոր իշխանությունների դեմ:
Հիշեցնենք, որ Սիրիայում օգոստոսի վերջին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին: Քադաֆիի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ:










































