Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Christie’s աճուրդների կենտրոնում վաճառվել է ԱՄՆ հիմնի տպագրված ամենահին տարբերակը: Այն 11 պարտիտուրաներից մեկն է, որն առաջին անգամ տպագրվել է 1814 թ., և միակն է, որ մասնավոր սեփականություն է: Մյուսները գտնվում են համալսարանների պահոցներում կամ թանգարաններում:«The Star-Spangled Banner»` «Աստղերով սփռված դրոշ» անվանումը կրող երաժշտության պարտիտուրան գնել է աճուրդի անհայտ մի մասնակից, որը վճարել է դրա համար 506,500 դոլար, ինչը գերազանցել է նախնական գինը 2,5 անգամ: