Հինգշաբթի երեկոյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Կռվախնձոր» հաղորդաշարի ժամանակ դերասանուհի Անժելա Սարգսյանը հայտարարեց, որ նա «Առաջին լրատվականին» հարցազրույց չի տվել: Մեր պատասխանին սպասեք վաղը:
Թեև հարցազրույցից անցել է մեկ ամսից ավել ժամանակ, այնուամենայնիվ խոստանում ենք 1in.am «Առաջին լրատվական»-ի պատասխանում ներկայացնել Անժելա Սարգսյանի` լրագրողին պատմած մանրամասներ, որոնք մինչ այս պահը պատեհ չենք համարել ներկայացնել:
Նշենք, որ հաղորդման ընթացքում հնչեցված հաջորդ սենսացիոն հայտարարությունն այն մասին էր, որ լուսանկարներում պատկերված տղամարդը բացառապես իր` ինչպես պարզվեց, արդեն նախկին ամուսինն է, ով նույնպես ներկա էր «Կռվախնձոր»-ին:










































