ՀԱԿ այսօրվա հանրահավաքին ելույթ ունեցավ սոցիոլոգ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի դուստրը`Գայանե Ղազարյանը: Նա խոսեց երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի մասին՝ նշելով, որ նման բան կար 37թ.-ին. «Բայց ի տարբերություն 37-ի՝ այսօր կա այս հրապարակը»:
Նա նշեց, որ 37թ. եղավ այն պատճառով, որ մարդիկ անտարբեր էին, և այսօր, երբ նայում ենք պատմությանը, ապա 37-ի սերունդի վրա է այդ տարիների դեպքերի մեղքերը:
«Դուք, լինելով այս հրապարակում, Ձեր վրայից հանում եք պատմական մեղքը, վերցնում եք պատմական պատասխանատվություն, իսկ նրանք, ովքեր անվճռական են, չեն միանում պայքարին՝ անում են այն, ինչ անում էր 37թ. սերունդը»:
Գայանե Ղազարյանը շեշտեց, որ երբ որևէ մեկը շրջվում և հեռանում է Ազատության հրապարակից, նա իր վրա պատմական մեղք է վերցնում. «Մնացեք այս հրապարակում, մի գնացեք»:










































