Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Խոսքը Նախիջևանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Մուրադօղլու Վելիևի մասին է։ Վերջինս ընտանեկան խնդիրների պատճառով իրեն կախել է իրենց տան նկուղում։
Զինծառայողի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն։








































