Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Գրին քարտ» վիճակախաղի 2013թ. մասնակցության կարգը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի 2013թ. խաղարկության գրանցման գործընթացը սկսելու մասին:

2013թ. վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով, սկսած երեքշաբթի օրից` 2011թ. հոկտեմբերի 4-ից (արևելյան ամառային ժամանակով 12:00-ից (Գրինվիչ-4)) մինչև շաբաթ, 2011թ. նոյեմբերի 5-ը ( արևելյան ամառային ժամանակով (Գրինվիչ-4)): Մասնակցության համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը ու գրանցման համար նախատեսված ժամանակահատվածում լրացնել օնլայն/առցանց դիմում: Թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվում:

Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 5-ից հետո այլևս դիմումներ չեն ընդունվի:

Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային արտոնագրի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից` «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենք»-ի 203(գ) հոդվածով նախանշվող պայմանների համաձայն: 1990թ. ընդունված «Ներգաղթային ակտ»-ի 131 հոդվածը, որով լրամշակվեց «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենք»-ի 203-րդ հոդվածը, նախատեսում է ներգաղթողների նոր տեսակ, որը հայտնի է, որպես «Ներգաղթողներ բազմազանության ապահովման համար»: Այս օրենքի 203(գ) հոդվածի համաձայն ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 55.000 արտոնագիր է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին:

Ամենամյա այս ծրագրի շրջանակներում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել: Այս արտոնագրերը բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը գնում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող արտոնագրերի 7 տոկոսից ավելին:

2013թ. համար նախորդ տարվա խաղարկությանը մասնակցելու իրավասու երկրների շարքում այս տարի տեղ են գտել Լեհաստանն ու Հարավային Սուդանը, իսկ Բանգլադեշն այս տարի ավելացել է այն երկրների շարքին, որտեղ ծնված անձինք իրավասու չեն մասնակցել խաղարկությանը:

Կարևոր է գիտակցել, որ խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում, որ Դուք արտոնագիր կստանաք: Հաղթողները պետք է անցնեն հարցազրույց և որակավորված լինեն արտոնագիր ստանալու համար:
Պետքարտուղարությունը 2005թ ներդրել է դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ` գործընթացն առավել արդյունավետ ու ապահով դարձնելու համար: Կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել կեղծիքները և այն դեպքերը, երբ ներկայացվում են մեկից ավելի դիմումներ մեկ հոգու անունից:

«Բազմազանության արտոնագիր» 2013թ. խաղարկության Էլեկտրոնային եղանակով մուտքագրման և հաճախակի տրվող հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ www.dvlottery.state.gov կայքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում