Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը Տերտերի և Թովուզի շրջաններում։ Զոհվածներից մեկը 20 տարեկան է, իսկ մյուսը՝ 22 տարեկան։