Reuters գործակալության փոխանցմամբ, հոկտեմբերի 19-ի առավոտյան յոթ կրակոց է արձակվել ամերիկյան պաշտպանության նախարարության շենքի` Պենտագոնի ուղղությամբ: Երկու պատուհանների ապակիները փշրվել են: Գործակալության փոխանցմամբ, տուժածներ չկան: Մեղավորներն առայժմ ձերբակալված չեն:
Պենտագոնի անվատանգության ղեկավար Սթիվեն Քալվերին հայտարարել է, որ կրակոցները համարում է պատահական միջադեպ, եւ անվտանգության լրացուցիչ միջոցառումների որոշում չի կայացվել: «Բայց եթե մենք պարզենք, որ կրակոցը մի ինչ-որ ծրագրի մաս է կազմում, ապա մենք կփոխենք մեր դիրքորոշումը»,- ավելացրել է նա: