«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան անակնկալ չէր, նա Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ասելիքներ շատ կունենա»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ
Արևմուտքի համար Ադրբեջանը կարևոր երկիր է, և Սարկոզին չէր կարող չայցելել այնտեղ:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հայ-ֆրանսիական հարաբերությունները բարեկամական են՝ ոչ միայն քաղաքական էլիտայի, այլ ժողովուրդների մակարդակով»,- նկատեց քաղաքագետը:
Նա նաև նշեց, որ այցը Հայաստան Սարկոզիի համար ներքաղաքական նշանակություն ունի, և նպատակ ունի Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ շահել հայ համայնքի համակրանքը:










































