Պենտագոնը չորեքշաբթի օրը հայտարարել է նոր հակահրթիռային համակարգի փորձարկման մասին, որն անհրաժեշտ է վերմթնոլորտային հարձակումներ իրականացնելու համար: Ամերիկյան պաշտպանական գերատեսչության հայտարարությա մեջ ասվում է, որ համակարգը հաջողությամբ ոչնչացրել է երկու բալիստիկ հրթիռներ:
Այս փորձարկումն առաջին հաջողված գործողությունն էր, որ իրականացվել է այս համակարգի շրջանակում: Պենտագոնում պարզաբանել են, որ փորձարկումների ժամանակ, որոնք իրականացվել են խաղաղօվկիանոսյան ափում, վերացվել են փոքր հեռահարության և միջին հեռահարության մեկական հրթիռ: Այն 12-րդն է 2005 թվից ի վեր: