Wednesday, 17 06 2026
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ

Հայաստանը միացավ Բնության պահպանության միջազգային միությանը

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես միացավ Բնության պահպանության միջազգային միությանը (IUCN)՝ դառնալով պատական մակարդակով անդամ։ Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Այս ամենը վկայում է մեր երկրի հանձնառության մասին՝ զարգացնելու կենսաբազմազանության պահպանությունը և բարձրացնելու մեր հավակնությունները բնության նկատմամբ։

#IUCN-ին անդամակցության միջոցով մենք հնարավորություն ենք ստանում օգտվելու համաշխարհային փորձից, նորարարական գործիքներից և միջազգային գործընկերություններից, որոնք կօգնեն մեզ արագացնել մեր պահպանության նպատակների իրագործումը։ Այս անդամակցությունը նաև աջակցում է մեզ 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական (COP17) աշխատանքներին։ COP17-ը դառնալու է նշանակալի պահ Հայաստանի համար՝ ցուցադրելու մեր դերը կենսաբազմազանության և կայունության առաջխաղացման գործում։

Վերջին տարիներին մենք էական առաջընթաց ենք գրանցել կենսաբազմազանության ոլորտում՝ ընդունելով Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, ինչպես նաև թարմացնելով Հայաստանի Կարմիր գիրքը։ Այնուամենայնիվ, դեռևս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ՝ իրավական դաշտի հզորացում, ազգային կենսաբազմազանության մոնիթորինգային համակարգի զարգացում և երկարաժամկետ բնապահպանական նպատակների համար կայուն ֆինանսավորման ապահովում։

Մեծ պատիվ է մեզ համար, որ #IUCN-ը պաշտոնապես ողջունում է Հայաստանի պետական մակարդակով անդամակցությունը։

Այս որոշումը կայացվում է այն պահին, երբ մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր պահպանվող տարածքները, իրականացնում անտառների վերականգնման ծրագրեր և մեր օրենսդրությունը համահունչ դարձնում միջազգային չափանիշներին։

Մեր կանաչ անցման գործընթացում մենք պարտավորվել ենք մինչև 2030 թվականը վերականգնել մեր անտառապատ տարածքները մինչև 12.9% , ամրապնդել վտանգված տեսակների պաշտպանությունը և նվազեցնել ճնշումները քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վրա, մասնավորապես՝ Սևանա լճի։ Միջազգային գործընկերների և IUCN-ի աջակցությամբ մենք նաև ակտիվորեն շարժվում ենք դեպի կանաչ անցում, համահունչ ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին՝ ընդլայնելով Էմերալդ ցանցը և ներառելով բնության վրա հիմնված լուծումներ մեր ազգային զարգացման ռազմավարություններում։

#IUCNIUCN-ին անդամակցելով՝ մենք միանում ենք համաշխարհային հարթակի, որտեղ համագործակցությունը, փորձի փոխանակումն ու նորարարությունը դառնում են զարգացման հիմք։

Այս անդամակցությունը մեզ նաև հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային ֆինանսավորման մեխանիզմներում, ինչպիսիք են Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF) և Գլոբալ կենսաբազմազանության շրջանակային հիմնադրամը (GBFF)՝ մեր ազգային առաջնահերթությունները առաջ մղելու և համաշխարհային կլիմայական ու կենսաբազմազանության նպատակներին մեր ներդրումն ունենալու համար»,- գրել է նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում