Наши շարժման մասնակիցները հինգշաբթի օրը վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձի առթիվ տեսահոլովակ կնկարահանեն: Այդ նպատակով նրանք կհավաքվեն 15 քաղաքների հրապարակներում, որտեղ կտեղադրվեն հսկայական էկրաններ և կցուցադրվի «անիմացված» Պուտինը: Այս մասին gazeta.ru-ին պատմել է շարժման առաջնորդներից Մարիա Կիսլիցինան:
«Ակցիայի մասնակիցները կերգեն կոկորդիլոս Գենայի՝ К сожалению, день рождения только раз в году երգը: Այնուհետև բոլորը միասին մոմեր կվառեն, իսկ էկրանի վրա կերևա «անիմացված» Պուտինը, որը երազանք կպահի ու կփչի, և մասնակիցների ձեռքերի մոմերը կհանգչեն: Այս ամենը կնկարահանվի և կտեղադրվի YouTube-ում»,- հայտնել է Կիսլիցինան:
Բացի այդ, նա պատմել է, որ ակցիայի մասնակիցներն այնպես կկանգնեն, որպեսզի վերևից երևա 59 թիվը: Կիսլիցինան նշել է, որ իրենք տեսահոլովակը չեն փոխանցի Պուտինին, քանի որ նա դա կարող է ինքնուրույն գտնել և դիտել համացանցում հենց իր ծննդյան օրը` հոկտեմբերի 7-ին:
«Մենք հույս ունենք, որ Վլադիմիր Պուտինը ինքը կգտնի մեր տեսահոլովակը YouTube-ում և կդիտի այն: Դրա համար նա հասուն և ինքնուրույն մարդ է»,- մեկնաբանել է նա:








































