Грузия Online-ի փոխանցմամբ՝ РеалТВ հեռուստաընկերությանը տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Միսս Վրաստան – 2011» տիտղոսին արժանացած 20-ամյա Ժանետ Կերդիկոշվիլին Վրաստանի քաղաքացի չէ։
Ունեցած տեղեկությունների համաձայն՝ Կերդիկաշվիլիի անձնագիրը չեղյալ է հայտարարվել՝ կապված Վրաստանի քաղաքացիության կասեցման հետ։ РеалТВ հեռուստաընկերությունը նշում է, որ «Միսս Վրաստան – 2011»-ը չունի հասցե, և գործնականում նրան գտնելն անհնարին է, իսկ Facebook սոցցանցում տեղադրված Ժանետի լուսանկարների մեծ մասն արված է Աբխազիայում։
Նշվում է, որ սա արդեն 2-րդ նմանատիպ աղմկահարույց միջադեպն է, որում հայտնվում է գեղեցկության մրցույթի կազմակերպիչ «Իմիջ կենտրոն»-ը։ Նախորդ դեպքում Վրաստանի առաջին գեղեցկուհի էր դարձել նախկինում ամուսնացած և դատվածություն ունեցող մի աղջիկ։









































