Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կառավարության կոշտ տնտեսական միջոցառումների դեմ բողոքող ցուցարարները քարեր են նետել ոստիկանության աշխատակիցների վրա, որի հետևանքով վերջիններս ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունաստանում երկաթուղիների աշխատողները և ավիադիսպետչերները 24-ժամյա գործադուլ են հայտարարել: Փակվել են բոլոր պետական հաստատությունները և ընկերությունները: Գործադուլին մասնակցում են նաև բժիշկները, ուսուցիչները և դասախոսները:
Գործադուլի պատճառով Հունաստանում հետաձգվել է 500 ավիաչվերթ:







































