Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր ուղևորվել է Բրյուսել Եվրահանձնաժողովի անդամների հետ Եվրոպայի պարտքային ճգնաժամի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեկ 17 երկրների ֆինանսների նախարարները մինչև ամսվա վերջо հետաձգեցին Հունաստանի կառավարությանը ֆինանսական օգնություն տրամադրելու որոշումը: Սա լուրջ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ Հունաստանի իշխանությունները կարող են դեֆոլտ հայտարարել:
Այսօր Հունաստանի պետծառայողները 24-ժամյա գործադուլ են անցկացնում` բողոքելով երկրի կառավարության նոր կոշտ տնտեսական միջոցառումների դեմ։









































