«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր այցելել է Ազատության հրապարակ, որտեղ ողջունել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմակերպած շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներին։
Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, և ձեռքսեղմումից հետո քաղաքական գործիչները քննարկել են հետագա համագործակցության հարցեր։











































