Thursday, 11 06 2026
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր

Տարածաշրջանում նոր տեղաշարժեր են տեղի ունենում. Ռուբեն Սաֆրաստյան

«Փաստարկ» մամուլի ակումբի այսօրվա հյուրը Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էր, ով խոսեց տարածաշրջանային գործընթացներից:

«Տարածաշրջանը գտնվում է փոփոխությունների փուլում` աշխարհաքաղաքական առումով»,- ասաց քաղաքագետը և մատնանշեց դրանցից մի քանիսը:

«Ակնհայտ է դառնում, որ արաբական աշխարհում ըմբոստությունը նպաստեց իսլամիստական ուժերի ակտվությանը: Հաջորդը` Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի` գնալով ուժեղացող ջանքերն են Մերձավոր Արևելքում, և իմ կարծիքով կլինի ԱՄՆ-ի կողմից ավելի խորը ներգրավում: Հաջորդը` Թուրքիայի ակտիվացումն է՝ Մերձավոր Արևելքում, խորը ներգրավումը Սիրիայի ընթացող գործընթացներում: Այս առումով նոր միտում է նկատվում` Թուրքիան, համաձայնելով իր տարածքում տեղադրել հակահրթիռային համակարգը` ԱՄՆ-ի կողմից, քարտ բլանշ է ստանում` Մերձավոր Արևելքում դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ին Բաքվում կկայանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև փաստաթղթերի ընդունում` ծանր զենքի արտադրության, տանկերի, ռազմական ուղղաթիռների համատեղ արտադրության առնչությամբ»,- նշեց Սաֆրաստյանը:

Թուրքիան վերջին շրջանում ցույց է տալիս իր ռազմական կարողությունները, իսկ սա նոր երևույթ է, և ըստ քաղաքագետի՝ տարածաշրջանում նոր տեղաշարժեր են տեղի ունենում:

«Ստեղծված իրավիճակում Թուրքիայի գործող վարչակարգի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը օրակարգային հարց է, և այն կմնա սառեցված»,- նշեց փորձագետը:

Անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացում «թայմ-աութի» երկարաձգմանը՝ քաղաքագետը նշեց, որ դա պայմանավորված կլինի ընտրական պրոցեսներով, և եթե վերջին շրջանում ՌԴ-ն էր ակտիվացում մտցրել գործընթացում, ապա քանի որ այնտեղ էլ ընտրական պրոցեսներ են սպասվում, հետևաբար մինչև 2012 թվականի կեսերը կարգավորման գործընթացը կմնա նույն իրավիճակում:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե մինչև 2012-ը Ադրբեջանը կարո՞ղ է դիմել ռազմական ուժի, Սաֆրաստյանն ասաց, որ նման մտավախություններ կան, և ինքը պատահական չի համարում ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի ասածը, որն, ըստ էության, նշանակում է պաշտոնական հայտարարություն այն մասին, որ ՌԴ-ն ռազմական ուժի կիրառում թույլ չի տա: Հայաստանը պետք է դիվանագիտորեն ցույց տա, որ Ադրբեջանը իսկապես պատրաստ է պատերազմի: Քաղաքագետը չբացառեց, որ Ադրբեջանը մոտ ապագայում դիմի ռազմական ուժի կիրառման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում