Thursday, 04 06 2026
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան

Բարգավաճը թռավ գնացքից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է պատասխանել հարցին, թե ում է սատարելու 2013 թվականի նախագահի ընտրությանը: Նա հայտարարել է, թե` «այդ մասին` հաջորդ դասին»:
Թվում է, թե միանգամայն նորմալ երևույթ է, որ կուսակցության ղեկավարը նախագահի ընտրությունից երկու տարի առաջ չի փորձում սատարելու մասին հայտարարություններ անել: Բայց Հայաստանի պարագայում և տվյալ կոնկրետ դեպքում այդքան էլ նորմալ չէ, որովհետև նույն Գագիկ Ծառուկյանն ընդամենը մի քանի ամիս առաջ` 2011 թվականի փետրվարի 17-ին, կոալիցիոն հուշագիր է ստորագրել ՀՀԿ և ՕԵԿ ղեկավարների հետ, որտեղ հստակ նշվում է, որ ստորագրողները պայմանավորվում են հաջորդ նախագահի ընտրությանը գործող նախագահի թեկնածությունը սատարելու մասին:

«Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»,- ասված է փետրվարի 17-ի հուշագրում, որի տակ կա Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը:
Ուրեմն` ինչո՞ւ նա այժմ ոչ թե հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու մասին կամ ոչ թե հղում է անում կոալիցիոն այդ թղթին, այլ հայտարարում է` «այդ մասին` հաջորդ դասին»: Ի՞նչ փոխվեց անցած ամիսների ընթացքում, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է միասնական թեկնածուով նախագահի ընտրությանը մասնակցելու ստորագրությունից և ըստ էության քայլ անում դեպի «երկրի կայուն առաջընթացի» խափանման: Չէ՞ որ եթե այդ կայուն առաջընթաց ապահովելու մղումով է բացատրվում հուշագրի մեջ միասնական թեկնածուի առաջադրման շուրջ պայմանավորվածությունը, ուրեմն դրանից հետ կանգնելը նշանակում է կանգնել ապակայունացման ճանապարհին:

Ի՞նչն է Գագիկ Ծառուկյանին ստիպում հրաժարվել փետրվարի 17-ի պայմանավորվածությունից: Թե՞ պայմանավորվածություններից հրաժարվել կամ դրանք խախտել է Սերժ Սարգսյանը, ինչին էլ Ծառուկյանը պարզապես պատասխանում է, այսպես ասած, հակակոալիցիոն իր հայտարարությամբ: Իսկ գուցե Ծառուկյանին «ապակողմնորոշել» է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվության հանգամա՞նքը: Բայց չէ՞ որ դժվար է պատկերացնել, որ ասենք` միաժամանակ թեկնածություն առաջադրեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եթե չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա կարելի էր այդպիսի կոմբինացիա պատկերացնել, որ ասենք` Քոչարյանի առաջադրումով իշխող համակարգը կփորձեր, այսպես ասած, «վատ Քոչարյանի» ֆոնին «համեմատաբար լավ Սերժ Սարգսյան» խաղարկել և ապահովել, այսպես ասած, լեգիտիմ ընտրություն: Բայց երբ կա կազմակերպված ընդդիմություն, որն ունի Քոչարյանին ու Սարգսյանին վարկանիշով, մեղմ ասած, չզիջող թեկնածու, այդ տարբերակը խաղարկելն անիմաստ և անհնարին բան է, եթե նույնիսկ համարենք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հակասություն են խաղում, ոչ թե իրականում հակասություն ունեն:

Այդ դեպքում ի՞նչն է խանգարում Գագիկ Ծառուկյանին ներկայումս հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին, իսկ հետո երբ նա չդնի թեկնածությունը և դնի Քոչարյանը, հայտարարել Քոչարյանին սատարելու մասին: Ըստ երևույթին, խանգարում է հենց այն, որ իրականում Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի արածը ոչ թե խաղ է, այլ իրական հակասություն կամ առնվազն անվստահություն, որը վերածվելու է մրցակցության, թե ի վերջո ով ում է զիջելու թեկնածություն դնելու իրավունքը: Եվ «Բարգավաճ Հայաստանն», ըստ երևույթին, պատրաստվում է այդ խաղին` հրաժարվելով փետրվարի 17-ի պայմանավորվածությունից:

Չի բացառվում, որ այդ օրը Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին հավաստիացրել է, որ Քոչարյանը չի միջամտելու քաղաքականությանը: Չի բացառվում, որ Քոչարյանն էլ նրան նույն բանն է հավաստիացրել, ու Ծառուկյանը որոշել է ռիսկի չդիմել և չվտանգել սեփական բիզնեսներն ու կուսակիցների գործունեությունը, որը կարող էր դառնալ կամ դարձել էր իշխանության թիրախ: Բայց ներկայումս իրավիճակը փոխվել է, ինչն էլ փոխել է Ծառուկյանի դիրքորոշումը: Ընդ որում` այստեղ ամենևին պետք չէ նկատել Քոչարյանի թելադրանք: Այստեղ շատ պարզ հաշվարկ է. եթե Քոչարյանի և Սարգսյանի պլանները միարժեք չեն, եթե նրանց փոխհարաբերությունը հստակ չէ, ուրեմն անմիտ կլինի նրանցից որևէ մեկի կողմը բացահայտ կանգնելը: Ծառուկյանն ընդամենը փորձում է պահել միջին դիրքը` չընկնելով թե՜ Սարգսյանի, թե՜ Քոչարյանի գիրկը, առավել ևս, որ նրան ինչ-որ բան է առաջարկում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Բարգավաճ Հայաստանն» առայժմ դուրս է գալիս կոալիցիոն հուշագրից, հաջորդ քայլն, իհարկե, լինելու է ընտրություն կատարելը: Իսկ դա իսկապես լուրջ և գուցե նույնիսկ համապետական ընտրությանը հավասարազոր քաղաքական նշանակություն ունեցող իրողություն կարող է լինել, երբ իշխանության մեջ երկրորդը հանդիսացող ուժը կանգնում է քաղաքական ճանապարհի ընտրության առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում