Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե իր և Զելենսկու հանդիպման համար լավագույն վայրը Մոսկվան է։
ABC News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահն ասել է, որ Պուտինը կարող է Կիև այցելել իր հետ հանդիպելու համար։
«Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող Մոսկվա գնալ, երբ իմ երկիրն ամեն օր ենթարկվում է հրթիռային հարվածների։










































