«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ըստ ամենայնի, հաջորդ տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը կներկայացնի լոսանջելեսաբնակ հայազգի երգչուհի Լուսիա Մունը (Բաբայանց): Երգչուհին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու է այդ մրցույթի չափանիշերին համապատասխան սիրային երգով:
Լոս Անջելեսում բնակվող հայ երգչուհի Լուսիա Մունը (Բաբայանց) առայժմ ճանաչված չէ Հայաստանում: Երգչուհին մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Բաքվում: Հայրը մասնագիտությամբ բժիշկ է: 1988-ի Սումգայիթի հայկական ջարդերից հապճեպ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, որտեղից էլ 1992թ. ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք՝ մշտական բնակության:









































