Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի ունեցած սողանքի հետևանքով շարունակում են անհայտ կորած մնալ Հայաստանի երեք և Վրաստանի երկու քաղաքացիներ:
1.Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ)
2.Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ)
3.Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4.Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5.Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)











































