Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի քաղաքապետ Դմիտրի Նաումովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինները:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նաումովը կարող է դատապարտվել մինչև 15 տարի ազատազրկման:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:







































